«Շիրակը» երրորդ անընդմեջ հաղթանակը տոնեց (տեսանյութ)

Հայաստանի Բարձրագույն խմբի 2016-17թթ․ առաջնությունում «Շիրակը» դեռևս հաղթական հանդիպումներ է անցկացնում։

Երրորդ տուրում Գյումրու թիմը հյուրընկալեց «Արարատին» և նվազագույն հաշվով հաղթանակ տոնեց․ միակ գոլը 87-րդ րոպեին խփեց Վահան Բիչախչյանը։ Այժմ «Շիրակն» ունի 9 միավոր և գլխավորում է մրցաշարային աղյուսակը, իսկ «Արարատը» դեռևս միավոր չի վաստակել։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում