«Բարսելոնա Սանթս». Գրիգորյանը և Բաղդասարյանը առաջատարների թվում են

Իսպանիայում ընթացող «Բարսելոնա Սանթս» միջազգային մրցաշարում կայացել են մեկնարկային երեք տուրերի հանդիպումները:

21 շախմատիստներ վաստակել են 3-ական միավոր և գլխավորում են մրցաշարային աղյուսակը: Առաջատարների խմբում են ընթանում նաև Կարեն Գրիգորյանը և Վահե Բաղդասարյանը:

Մրցաշարում հանդես եկող մեր մյուս շախմատիստները գրանցել են հետևյալ արդյունքները. Տիգրան Ս. Պետրոսյանը վաստակել է 2․5 միավոր, Կարեն Մովսիսյանը՝ 2, իսկ Նանյան Գեորգին՝ 1։

Հետևեք մեզ նաև Telegram-ում