Հայ շախմատիստները մասնակցում են «Աբու-Դաբի» միջազգային մրցաշարին

Արաբական միացյալ Էմիրություններում մեկնարկել է «Աբու-Դաբի» միջազգային մրցաշարը, որին մասնակցում են 32 երկրի 137 շախմատիստ: Մասնակիցների թվում են 40 գրոսմայստեր և 37 միջազգային վարպետ:

ՀՇՖ-ի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ մրցաշարին մասնակցում են նաև Հայաստանի երեք ներկայացուցիչներ՝ Հրանտ Մելքումյանը, Զավեն Անդրիասյանը և Սամվել Տեր-Սահակյանը:

Առաջին տուրում Սամվել Տեր-Սահակյանը հաղթանակ է տոնել, իսկ Հրանտ Մելքումյանը և Զավեն Անդրիասյանը ոչ-ոքի են խաղացել։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում