Փոփոխություններ ATP և WTA վարկանիշային աղյուսակներում

Օգոստոսի 22-ին Պրոֆեսիոնալ թենիսիստների և թենիսիստուհիների միջազգային ասոցիացիաները (ATP, WTA) հրապարակել են նոր վարկանիշային աղյուսակները։

ATP-ի լավագույն տասնյակում արձանագրվել են փոփոխություններ․ շվեյցարացի Ստանիսլաս Վավրինկան շրջանցել է իր հայրենակից Ռոջեր Ֆեդերերին և բարձրացել է 3-րդ հորիզոնական, իսկ խորվաթ Մարին Չիլիչն այժմ 9-րդ տեղում է։

АТР-ի լավագույն տանսյակը

1 (1). Նովակ Ջոկովիչ (Սերբիա) — 14 840 վարկանիշային միավոր
2 (2). Էնդի Մարեյ (Մեծ Բրիտանիա) — 9305
3 (4). Ստանիսլաս Վավրինկա (Շվեյցարիա) — 4980
4 (3). Ռոջեր Ֆեդերեր (Շվեյցարիա) — 4945
5 (5). Ռաֆայել Նադալ (Իսպանիա) — 4850
6 (6). Միլոշ Ռանոիչ (Կանադա) — 4805
7 (7). Կեի Նիսիկորի (Ճապոնիա) — 4165
8 (8). Թոմաշ Բերդիխ (Չեխիա) — 3570
9 (14). Մարին Չիլիչ (Խորվաիթա) — 3515
10 (9). Դոմինիկ Տիմ (Ավստրիա) — 3205։

WTA-ի լավագույն տասնյակում ևս կան փոփոխություններ․ Ագնեշկա Ռադվանսկան այժմ զբաղեցնում է 4-րդ հորիզոնականը, իսկ Սիմոնա Հալեպը նահանջել է 5-րդ հորիզոնական։

WTA-ի լավագույն տասնյակը

1 (1). Սերենա Ուիլյամս (ԱՄՆ) — 7050 վարկանիշային միավոր
2 (2). Անժելիկա Կերբեր (Գերմանիա) — 6860
3 (3). Գարբինյե Մուգուրուսա (Իսպանիա) — 5830
4 (5). Ագնեշկա Ռադվանսկա (Լեհաստան) — 5340
5 (4). Սիմոնա Հալեպ (Ռումինիա) — 5151
6 (6). Վինուս Ուիլյամս (ԱՄՆ) — 4005
7 (7). Վիկտորյա Ազարենկա (Բելառուս) — 3551
8 (8). Ռոբերտա Վինչի (Իտալիա) — 3465
9 (9). Մեդիսոն Քիս (ԱՄՆ) — 3341
10 (10). Սվետլանա Կուզնեցովա (Ռուսաստան) — 3190։

Հետևեք մեզ նաև Telegram-ում