Էնթոնի․ Օլիմպիական խաղերից ստացած զգացողությունները ոչ մի բանի հետ չեմ փոխի

«Նյու Յորք Նիկսի» բասկետբոլիստ Կարմելո Էնթոնին, ով ԱՄՆ-ի հավաքականի կազմում Օլիմպիական խաղերի չեմպիոն դառնալուց հետո հայտարարեց ազգային ընտրանու կազմում ելույթներն ավարտելու մասին, խոսել է մրցաշարից ստացած տպավորությունների մասին։

-Ես ականատես եմ եղել երկու իրավիճակի։ Եղել եմ այն հավաքականի կազմում, որն Աթենքում խայտառակվեց և նաև գիտեմ, թե ինչ է նշանակում երեք անգամ անընդմեջ դառնալ Օլիմպիական խաղերի չեմպիոն։ Այս զգացողություններն աշխարհում ոչ մի բանի հետ չեմ փոխի,-ասել է Էնթոնին «ESPN»-ին տված հարցազրույցում։

Հավելենք, որ Ռիոյում կայացած Օլիմպիական խաղերի ժամանակ Կարմելո Էնթոնին գերազանցեց Լեբրոն Ջեյմսի ռեկորդը՝ դառնալով ազգային ընտրանու լավագույն ռմբարկուն, ինչպես նաև դարձավ առաջին ամերիկացի բասկետբոլիստը, ով երեք անգամ արժանացել է օլիմպիական ոսկե մեդալի։

Հետևեք մեզ նաև Telegram-ում