Մարեյ․ Այժմ իմ լավագույն խաղն եմ ցուցադրում

Աշխարհի երկրորդ ռակետ Էնդի Մարեյը գոհ է ներկայիս մարզավիճակից։ Հիշեցնենք, որ բրիտանացի թենիսիստը հաղթեց Օլիմպիական խաղերում, ապա մասնակցեց Ցինցինատիի մրցաշարին և արժանացավ երկրորդ մրցանակին։

-Կարծում եմ՝ այժմ իմ լավագույն խաղն եմ ցուցադրում։ Հիմա շատ ավելի լավ եմ հանդես գալիս, քան երբևէ հանդես եմ եկել։ Միայն պատկերացրեք՝ 7 անընդմեջ եզրափակիչ եմ ունեցել, հաղթել եմ «Ուիմբլդոնում» և Օլիմպիական խաղերում։ Ամեն ինչ հիանալի է,-Մարեյի խոսքը մեջբերել է «Eurosport»-ը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում