Պաշտոնական․ Դանթեն տեղափոխվեց «Նիցա»
23/08/2016 20:19
Նմանատիպ
Մեկ մրցաշրջան «Վոլֆսբուրգում» հանդես գալուց հետո Դանթեն տեղափոխվեց Ֆրանսիայի առաջնություն։ Բրազիլացի ֆուտբոլիստը պայմանագիր է կնքել «Նիցայի» հետ, գործարքի մանրամասները չեն հաղորդվում։
«Չնայած «Վոլֆսբուրգում» մեկ տարի եմ խաղացել՝ այստեղ հիանալի ժամանակ եմ անցկացրել, լավ ընկերներ եմ գտել։ Ցանկանում եմ ամեն ինչի համար շնորհակալություն հայտնել «Վոլֆսբուրգում» և արդեն նախկին թիմակիցներիս հաջողություն մաղթել»,-Դանթեի խոսքը մեջբերել է գերմանական ակումբի մամուլի ծառայությունը։
Հավելենք, որ Դանթեն արդեն այս շաբաթ կարող է նշել նորամուտը «Նիցայում»․ Ֆրանսիայի առաջնության երրորդ տուրում «Նիցան» խաղալու է «Լիլի» հետ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում