Գրաֆ․ Հույս ունեմ՝ Ուիլյամսը կգերազանցի իմ ռեկորդը

Գերմանուհի Շտեֆի Գրաֆը հայտարարել է, որ ուրախ կլինի, թե ամերիկուհի Սերենա Ուիլյամսը հաղթի ԱՄՆ-ի Բաց առաջնությունում և գերազանցի իր ռեկորդը։ Երկու թենիսիստուհիներն էլ 22 անգամ հաղթել են «Մեծ Սաղավարտի» մրցաշարերում։

-Շատ ուրախ եմ Սերենայի համար։ Ռեկորդները սահմանվում են, որպեսզի հետո դրանք գերազանցողներ լինեն։ Սերենան իր ելույթներով մեծ օգուտ է տալիս թենիսի աշխարհին։ Հիանալի է հետևել նրա հաջողություններին։ Հույս ունեմ՝ նա կգերազանցի իմ ռեկորդը,-Գրաֆի խոսքը մեջբերված է «Daily Mail»-ից։

Հետևեք մեզ նաև Telegram-ում