Բորանյանն ու Ամոյանը կմասնակցեն Իրանի առաջնությանը

Վերջին տարիներին Հայաստանի լավագույն ըմբիշներն իրենց համեմատաբար հանգիստ շրջանն ակտիվացնում են՝ տարբեր երկրների թիմային առաջնություններում հանդես գալով:

Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ 59 կգ քաշային Ռոման Ամոյանն ու 71 կգ քաշային կարգի Եվրոպայի գործող չեմպիոն Վարշամ Բորանյանը կմասնակցեն Իրանի Իսլամական Հանրապետության առաջնությանը: Հայաստանի հունահռոմեական հավաքականի երկու անդամներն էլ Իրանի ակումբային առաջնության առաջին փուլում, որը տեղի կունենա օգոստոսի 29-ից սեպտեմբերի 2-ը, հանդես կգան Իզե քաղաքի համանուն թիմի կազմում։

Հիշեցնենք, որ Արթուր Ալեքսանյանը, Արսեն Ջուլֆալակյանն ու Ռոման Ամոյանը վերջին տարիներին մեծ հաջողությամբ հանդես են եկել Գերմանիայի թիմային առաջնությունում, իսկ Հնդկաստանի թիմային առաջնությունում լավ մրցելույթներ է ունեցել ազատ ոճի ըմբիշ Լևան Բերիանիձեն: 

Հետևեք մեզ նաև Telegram-ում