«Ուրարտուն» համաձայնություն է ձեռք բերել 10 բասկետբոլիստի հետ

Երևանի «Ուրարտուն» պատրաստվում է հանդես գալ Ռուսաստանի բասկետբոլի առաջին դիվիզիոնում: Ակումբի մամուլի ծառայությունը հայտնում է, որ հայկական թիմը համաձայնության է հասել 10 բասկետբոլիստների հետ․

Պաշտպաններ` Ամիրան Ամիրխանով, Արթուր Խաչատուրյան, Վիկտոր Ուսկով, Սերգեյ Պոլուխին, Էդգար Բաբայան։

Հարձակվողներ` Միքայել Պողոսյան, Վիկտոր Հովսեփյան, Անդրեյ Կոնստանտինով, Նիկիտա Զախարով։

Կենտրոնական` Մարսել Հովսեփյան:

Թիմի հավաքագրումը դեռ շարունակվում է և ավարտվելու է սեպտեմբերի սկզբին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում