Նոյեր. Լևանդովսկին տուգանային հրապարակում մարդասպան է

Մյունխենի «Բավարիայի» դարպասապահ Մանուել Նոյերը գովեստի խոսքեր է շռայլել թիմի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկու հասցեին։ Նա, մասնավորապես, նշել է լեհ ֆուտբոլիստի խաղը մրցակցի տուգանային հրապարակում։

-Լևանդովսկին տուգանային հրապարակում մարդասպան է։ Դա շատ լավ զենք է։ Նա լավ է գործում բնազդային մակարդակում, իսկ մրցակցի տուգանային հրապարակում պահպանում է սառասրտությունը։

Ռոբերտը մարզումների ժամանակ էլ միշտ ուզում է գոլ խփել։ Հույս ունենք, որ նա հետագայում էլ կշարունակի նման խաղ ցույց տալ։ Անշուշտ, հարձակվողները վերելքներ ու անկումներ են ունենում։ Դա կարելի է տեսնել Եվրոպայի առաջնության ժամանակ Թոմաս Մյուլերի օրինակով։ Նա մրցաշարում շատ լավ հանդես եկավ, բայց մրցակցի դարպասի առաջ նրան հաջողությունը չէր ուղեկցում,-ասել է Նոյերը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում