Ռիո-2016. ԱՄՆ-ի ֆուտբոլի ֆեդերացիան որակազրկել է կանանց հավաքականի դարպասապահին

ԱՄՆ-ի ֆուտբոլի ֆեդերացիան որոշել է կանանց հավաքականի դարպասապահ Հոուփ Սոլոյին կես տարով հեռացնել թիմից, հաղորդում է «Goal»-ը։

Ռիոյի Օլիմպիական խաղերի քառորդ եզրափակչում Շվեդիայի հավաքականից կրած պարտությունից հետո (1:1, 11-մետրանոցներով՝ 3:4), Սոլոն ասել էր.

-Այսօր մեզ դիմակայում էր վախկոտների մի խումբ։ Այսօր լավագույն թիմը չհաղթեց։

35-ամյա դարպասապահի մեկնաբանությունը ԱՄՆ ֆուտբոլի ֆեդերացիան «անթույլատրելի» և «ազգային հավաքականի ֆուտբոլիստից ակնկալվող վարքի կանոններին անհամապատասխան» է որակել։

Հետևեք մեզ նաև Telegram-ում