Անչելոտի. Իմ ֆուտբոլիստները գիտեն՝ երբ կարող են կատակել և երբ պետք է լուրջ լինեն

Մյունխենի «Բավարիայի» նոր գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին նշել է, որ շատ ուրախ է գերմանական գրանդում աշխատելու համար։

-Ես շատ ուրախ ու գոհ եմ, որ «Բավարիայում» եմ աշխատում։ Այստեղ ամենքն ինձ մեծ հարգանքով են վերաբերվում։ Խոսքը Եվրոպայում շատ մեխ նշանակություն ունեցող ակումբի մասին է, իսկ իմ տրամադրության տակ գերազանց թիմ է։ Իհարկե, ես գերմաներեն այնքան էլ լավ չգիտեմ, բայց ջանում եմ լեզուն հնարավորինս արագ սովորել։ Շաբաթական երեք ժամ տրամադրում եմ դրան։ 

Սովորաբար մարզումների ժամանակ ֆուտբոլիստներին իրենց առաջադրանքները գերմաներենով եմ բացատրում։ Երբեմն թարգմանում եմ անգլերեն կամ իտալերեն։ Ինձ դուր է գալիս ֆուտբոլիստների հետ ուրախ շփումը։ Հաճույքով անեկդոտներ եմ պատմում։ Բայց իմ ֆուտբոլիստները գիտեն՝ երբ կարող են կատակել և երբ պետք է լուրջ լինեն,-ասել է Անչելոտին «Sport1»-ի փոխանցմամբ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում