Ռանյերի․ Չեմպիոնների լիգայում մենք հետնապահ ենք

«Լեսթերի» գլխավոր մարզիչ Կլաուդիո Ռանյերին, մեկնաբանելով Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վիճակահանության արդյունքները, նշել է, որ իր թիմը հետնապահի կարգավիճակում է։

-Ուրախ եմ ֆուտբոլիստներիս և քաղաքի համար․ մենք Չեմպիոնների լիգայի հետաքրքիր խաղաշրջանի ենք սպասում։ Ինձ շատ հետաքրքիր է, թե ինչպես տղաները կխաղան Չեմպիոնների լիգայում։ Ընդգծում եմ, որ մենք հետնապահ ենք, բայց պայքարելու ենք յուրաքանչյուր խաղում։ Ցանկանում եմ տեսնել, որ իմ տղաները պայքարում են Եվրոպայի լավագույն թիմերի դեմ,-Ռանյերիի խոսքը մեջբերված է «Leicester Mercury»-ից։

Առաջին անգամ Չեմպիոնների լիգայի խմբային փուլին մասնակցող «Լեսթերի» մրցակիցներն են «Պորտուն», «Բրյուգեն» և «Կոպենհագենը»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում