ՈՒԵՖԱ-ն ՉԼ-ում հավասար տեղեր կհատկացնի թոփ-4 առաջնություններին

ՈՒԵՖԱ-ն պաշտոնապես հայտարարել է Չեմպիոնների լիգայի ձևաչափում փոփոխությունների մասին, որոնք ուժի մեջ կմտնեն 2018-19թթ․ մրցաշրջանից սկսած։

Կազմակերպության պաշտոնական կայքը հայտնում է, որ եվրոպական թոփ-4 առաջնությունները՝ Իսպանիայի, Անգլիայի, Գերմանիայի և Իտալիայի բարձրագույն դիվիզիոնները մրցաշարում 4-ական երաշխավորված տեղ կունենան։

Եվրոպա լիգայի հաղթողը հնարավորություն կստանա հաջորդ մցաշրջանում խաղալու ՉԼ խմբային փուլից՝ ներկայիս փլեյ-օֆֆ փուլի փոխարեն։ ՉԼ-ին մասնակցության համար հաշվի կառնվեն նաև ակումբների ռեկորդները սեփական պատմության նկատմամբ, ոչ թե միայն առաջնությունում զբաղեցրած դիրքը։ Բացի այդ, կբարձրանան Եվրոպա լիգային և Չեմպիոնների լիգային մասնակցող ակումբների նկատմամբ ֆինանսական պահանջները։

Նկատելի է, որ սա առավել դժվարացնելու է համեմատաբար թույլ առաջնություններ ներկայացնող թիմերի ճանապարհը եվրոպական ակումբային գլխավոր մրցաշարերում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում