Պերես. Զիդանը գիտի, որ մենք պետք է հաղթենք երեք մրցաշարերում

Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը մեկնաբանել է թիմի՝ Չեմպիոնների լիգայում «Դորտմունդի «Բորուսսիայի», «Սպորտինգի» և «Լեգիայի» հետ միևնույն խմբում հայտնվելը։

-Մենք միշտ մեր առաջ նպատակ ենք դնում հաղթել բոլոր մրցաշարերում։ Հենց դա էլ պետք է անի «Ռեալը»։ Այս տարի մեր կազմն ավելի ուժեղ է, ինչպես նաև մեր մարզիչը Զինեդին Զիդանն է, որը գերազանց համապատասխանում է թիմին։

Նրա համար ամեն ինչ հեշտ է։ Նա գիտի, որ մենք պետք է հաղթենք Չեմպիոնների լիգայում, Պրիմերայում և նվաճենք Իսպանիայի գավաթը,-ասել է Պերեսը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում