Թյերի Անրին կաշխատի Բելգիայի հավաքականում

«Արսենալի» և Ֆրանսիայի հավաքականի նախկին հարձակվող Թյերի Անրին ընդգրկվել է Բելգիայի հավաքականի մարզչական շտաբում։

Անրին կլինի բելգիացիների նոր գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսի օգնականը։ Երկրորդ օգնականը կլինի Գրեմ Ջոնսը, հայտնում է Բելգիայի հավաքականի պաշտոնական «թվիթերը»։

Հավելենք, որ սեպտեմբերին Բելգիայի ընտրանին ընկերական հանդիպում կանցկացնի Իսպանիայի հետ, իսկ ԱԱ-2018-ի որակավորման փուլը կսկսի Կիպրոսի հետ խաղով։

Հետևեք մեզ նաև Telegram-ում