Ռոնալդոն վերադառնում է «Ռեալ»

Բրազիիայի հավաքականի և Մադրիդի «Ռեալի» լեգենդար ֆուտբոլիստ Ռոնալդոն վերադառնում է «Արքայական ակումբ», գրում է «Marca»-ն։

Որպես ֆուտբոլիստ «Ռեալ»  տեղափոխվելուց 14 տարի անց (2002թ. օգոստոս) Ռոնալդոն կրկին մադրիդյան ակումբում է, սակայն արդեն որպես ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսի խորհրդական և ակումբի դեսպան։ 

Զինեդին Զիդանի՝ գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվելուց հետո Պերեսը մտադիր է ակումբ վերադարձնել «Գալակտիկոսի» աստղերին։ Հաղորդվում է, որ այժմ պաշտոնյան հարմար դերեր է փնտրում Դևիդ Բեքհեմի և Լուիշ Ֆիգուի համար։

Հետևեք մեզ նաև Telegram-ում