ԵԱ․ Մամիկոն Ղարիբյանն ու Մանուէլ Պետրոսյանը՝ առաջատարներ

Պրահայում շարունակվում է Եվրոպայի պատանեկան առաջնությունը, որին մասնակցում են նաև Հայաստանի ներկայացուցիչները։

7-րդ տուրից հետո մինչև 8 տարեկան տղաների մրցաշարային աղյուսակը գլխավորում է Մատեյ-Վալերիու Մորգիզանը, ով 7 հնարավորից վաստակել է 7 միավոր, իսկ Ռուդոլֆ Փաշիկյանը վաստակել է 5,5 միավոր և ընթանում է 5-րդ հորիզոնականում:

Մինչև 10 տարեկանների աղյուսակը գլխավորում է Ալեքսեյ Վասիլևը, ով վաստակել է 6,5 միավոր, Արսեն Դավթյանը իր ակտիվում գրանցել է 5,5, իսկ Ռոբերտ Փիլիպոսյանը՝ 5 միավոր: Մինչև 12 տարեկան տղաների մրցաշարային աղյուսակը գլխավորում է Մամիկոն Ղարիբյանը, ով վաստակել է 6,5 միավոր:

Մինչև 14 տարեկան տղաների մրցաշարային աղյուսակը գլխավորում է 6,5 միավոր վաստակած Վյաչեսլավ Զառուբիցկին, իսկ Շանթ Սարգսյանը, ով իր ակտիվում գրանցել է 5,5 միավոր, ընթանում է 3-րդ հորիզոնականում:

Մինչև 16 տարեկան տղաների մրցաշարային աղյուսակը գլխավորում է Ալեքսեյ Սորոկինը, ով վաստակել է 6 միավոր: Արամ Հակոբյանը առաջատարին զիջում է կես միավորով և ընթանում է 6-րդ հորիզոնականում: Մինչև 18 տարեկանների մրցաշարային աղյուսակը միանձնյա գլխավորում է 6,5 միավոր վաստակած Մանուէլ Պետրոսյանը:

Մինչև 12 տարեկան աղջիկների առաջնությունում հաջող է հանդես գալիս Մարիամ Մրտչյանը, ով վաստակել է 5,5 միավոր և առաջատար Սիլա Չիգլարից ետ է մնում կես միավորով:

Աղբյուր՝ ՀՇՖ պաշտոնական կայք։

Հետևեք մեզ նաև Telegram-ում