«Բարսելոնա Սանթս»․ հայ շախմատիստների արդյունքները

Իսպանիայում շարունակվում է «Բարսելոնա Սանթս» միջազգային մրցաշարը։

Մրցաշարային աղյուսակի առաջատար Կարեն Գրիգորյանը 7-րդ տուրում պարտվեց և զիջեց դիրքերը։ Այժմ Կարեն Գրիգորյանն ու Վահե Բաղդասարյանը 5․5 միավորով կիսում են 10-17-րդ տեղերը։

Հայաստանի մյուս ներկայացուցիչներից Կարեն Մովսիսյանը վաստակել է 6 միավոր և կիսում է 2-9-րդ հորիզոնականները, Տիգրան Հարությունյանն ունի 5 միավոր, Տիգրան Պետրոսյանը՝ 4։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում