Հայ շախմատիստները մասնակցում են «Ավիչեննա» մրցաշարին

Այս օրերին Իրանում ընթանում է «Ավիչեննա» բաց մրցաշարը, որին մասնակցում է 67 շախմատիստ։ Կայացել են մեկնարկային 3 տուրերի պարտիաները։

Հայ շախմատիստներից Հովիկ Հայրապետյանն ու Հովհաննես Գաբուզյանը 3 տուրերի արդյունքում ունեն 2․5-ական միավոր և կիսում են 2-10-րդ հորիզոնականները։ Դավիթ Պետրոսյանն ու Գևորգ Հարությունյանը ունեն 1․5-ական միավոր, Հովհաննես Հակոբյանը, Մարիա Գևորգյանն ու Արմինե Բաբայանը՝ 1-ական, Հայկ Երիցյանը՝ 0․5։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում