Թերի Սմիթը հանդես կգա «Ուրարտուում»

Երևանի «Ուրարտու» բասկետբոլային ակումբը պայմանագիր է կնքել ամերիկացի բասկետբոլիստ Թերի Սմիթի հետ: Ակումբի կազմում նա կմասնակցի 2016-2017թթ․ մրցաշրջանի Ռուսաստանի առաջնությանը: Այս մասին հաղորդում է ՀԱՕԿ լրատվականը։

Ավելի վաղ Թերրի Սմիթը հանդես է եկել ֆրանսիական «Ասվել» և թուրքական «Սակարյա» ակումբներում:

Մինչ այս, «Ուրարտուն» համաձայնության է եկել հետևյալ խաղացողների հետ՝ Ամիրան Ամիրխանով, Արթուր Խաչատուրյան, Վիկտոր Ուսկով, Սերգեյ Պոլուխին, Էդգար Բաբայան, Միքայել Պողոսյան, Վիկտոր Հովսեփյան, Անդրեյ Կոնստանտինով, Նիկիտա Զախարով, Մարսել Հովսեփյան:

Թիմի հավաքագրումը դեռ շարունակվում է և ավարտվելու է սեպտեմբերի սկզբին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում