Ռոնալդու․ Ցանկանում եմ 41 տարեկանում կարիերաս ավարտել «Ռեալում»

«Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հայտարարել է, որ այլ ակումբում խաղալու մտադրություն չունի․ պորտուգալացին ցանկանում է կարիերան ավարտել հենց «Ռեալում»։

-Ամենաշատը ցանկանում եմ մնալ աշխարհի լավագույն ակումբում։ Առաջիկա շաբաթներին այս թեմայի վերաբերյալ ավելի շատ տեղեկատվություն կլինի։ Արդեն ասել եմ, որ ցանկանում եմ 41 տարեկանում կարիերաս ավարտել «Ռեալում»,-31-ամյա ֆուտբոլիստի խոսքը մեջբերված է «Mundo Deportivo»-ից։

Հավելենք, որ Կրիշտիանու Ռոնալդուի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2018 թվականը։ Մամուլում շրջանառվող լուրերի համաձայն՝ շուտով Ռոնալդուն մինչև 2021 թվականը նախատեսված նոր համաձայնագիր է կնքելու։

Հետևեք մեզ նաև Telegram-ում