Մաքգրեգոր․ Ալվարեսը թույլ մրցակիցներ է ընտրում

UFC չեմպիոն Քոնոր Մաքգրեգորը քննադատել է WBC վարկածով աշխարհի նախկին չեմպիոն Սաուլ Ալվարեսին։ Մաքգրեգորի կարծիքով՝ Սաուլը ձգտում է մենամարտել միայն թույլ մրցակիցների հետ։

-Եթե նայենք հատկապես վերջին շրջանի բռնցքամարտի պատմությանը, կտեսնենք՝ շատերը գերադասում են թույլ մրցակիցներ ունենալ։ Նրանք ուշադրություն են դարձնում ավելի թեթև քաշերի ներկայացուցիչներին։ Ոչ ոք չի ցանկանում մրցել ծանրքաշայինների դեմ, ոչ ոք չի ցանկանում իսկական փորձության դեմ պայքարել։ Այս ամենը կարելի է ասել Սաուլ Ալվարեսի մասին,-Մաքգրեգորի խոսքը մեջբերել է «Los Angeles Times»-ը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում