Զիդան․ Տպավորություն է ստեղծվել, թե ես ցանկանում եմ՝ Խամեսը հեռանա

«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը հերթական անգամ անդրադարձել է կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսի տրանսֆերի թեմային։ Իսպանական մամուլում շրջանառվող լուրերի համաձայն՝ Լա լիգայի երկրորդ տուրի՝ «Սելտայի» հետ հանդիպումը, հնարավոր է, Խամեսի համար վերջինը լինի մադրիդյան թիմի կազմում։

-Ամեն անգամ Խամեսի վերաբերյալ հարցերին պաստախանելու արդյունքում այնպիսի տպավորություն է ստեղծվել, թե ես ցանկանում եմ՝ նա հեռանա։ Խամեսը շատ ուժեղ և տաղանդավոր ֆուտբոլիստ է։ Այո, նա համեմատաբար քիչ խաղաժամանակ է ստացել, բայց ես փորձում եմ այնպես անել, որ յուրաքանչյուր խաղացող իրեն կարևոր զգա։ Խամեսի հետ շփվում եմ այնպես, ինչպես մյուս տղաների հետ,-Զիդանի խոսքը մեջբերված է «Marca»-ից։

Հետևեք մեզ նաև Telegram-ում