Հրապարակվել է Գերմանիայի հավաքականի հայտացուցակը

Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յոահին Լյովը հրապարակել է այն ֆուտբոլիստների անունները, ովքեր հնարավորություն կունանան մասնակցելու ազգային ընտրանու առաջիկա խաղերին։

Դարպասապահներ՝ Մանուել Նոյեր, Բերնդ Լենո, Մարկ-Անդրե տեր Շտեգեն։

Պաշտպաններ՝ Շկոդրան Մուստաֆի, Յոնաս Հեկտոր, Բենեդիկտ Հյովեդես, Մաթս Հյումմելս, Էմրե Ջան, Ջոշուա Կիմիխ, Նիկլաս Զյուլե։

Կիսապաշտպաններ՝ Սամի Խեդիրա, Բաստիան Շվայնշտայգեր, Թոնի Կրոս, Անդրե Շյուրել, Մեսութ Օզիլ, Յուլիան Դրաքսլեր։

Հարձակվողներ՝ Թոմաս Մյուլլեր, Յուլիան Վայգլ, Մաքս Մայեր, Մարիո Գյոտցե, Կարիմ Բելարաբի, Կևին Վոլանդ, Յուլիան Բրանդը;

Օգոստոսի 31-ին Գերմանիայի հավաքականը ստուգողական հանդիպում է անցկացնելու Ֆինլանդիայի հետ, իսկ սեպտեմբերի 4-ին Աշխարհի 2018 թվականի առաջնության որակավորման առաջին տուրի շրջանակում մրցելու է Նորվեգիայի հետ։ Հիշեցնենք, որ Բաստիան Շվայնշտայգերը հայտարարել է միջազգային կարիերան ավարտելու մասին․ Ֆինլանդիայի հետ հանդիպումը Բաստիանի համար հրաժեշտի խաղ է լինելու։

Հետևեք մեզ նաև Telegram-ում