Բրայանտ․ Մրցակիցները պետք է մտածեն ոչ թե Դյուրանտին, այլ «Գոլդեն Սթեյթին» կանգնեցնելու մասին

«Լեյքերսի» նախկին բասկետբոլիստ Կոբի Բրայանտը, ով նախորդ մրցաշրջանից հետո ավարտեց կարիերան, Կևին Դյուրանտի՝ «Օկլահոմայից» «Գոլդեն Սթեյթ» տեղափոխության վերաբերյալ իր մեկնաբանությունն է տվել։

-Ուրախ եմ Դյուրանտի համար։ Նա ցանկանում էր խաղալ «Գոլդեն Սթեյթում» և գոհ է իր որոշումից։ Մրցակցության տեսանկյունից այժմ մյուս ակումբները պետք է մտածեն ոչ թե Դյուրանտի դեմ պայքարելու, այլ «Գոլդեն Սթեյթին» կանգնեցնելու ուղիներ գտնելու մասին։

Որպես մրցակից՝ դու պետք է մտածես․ «Լա՜վ, եկեք կանգնեցնենք նրանց, ոչ թե նրան»։ Կանոնավոր առաջնության մյուս ակումբներին չպետք հուզի, թե ովքեր են խաղում «Գոլդեն Սթեյթում», նրանք պետք է պարզապես հաղթելու մասին մտածեն,-ասել է Բրայանտը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում