Լյուտի․ Ֆեդերերը մտադիր է դեռ 2-3 տարի էլ խաղալ

Դևիսի գավաթի խաղարկությունում Շվեյցարիայի հավաքականի ավագ Սևերին Լյուտին հայտարարել է, որ Ռոջեր Ֆեդերերը ծնկի վնասվածքի պատճառով չի պատրասվում ավարտել կարիերան։

-Ընթացիկ մրցաշրջանը Ռոջերի համար ավարտված է, բայց նա մտադիր է դեռ 2-3 տարի էլ խաղալ,-Լյուիտի խոսքը մեջբերել է «Punto de Break» պարբերականը։

Հիշեցնենք, որ ծնկի վնասվածքի պատճառով 35-ամյա Ֆեդերերը բաց թողեց Օլիմպիական խաղերը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում