Սիմեոնե․ Ինձ համար լավագույնը Գրիզմանն է

Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն, անդրադառնալով Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստի մրցանակաբաշխությանը, նշել է, որ իր համար լավագույնն Անտուան Գրիզմանն է։

Հիշեցնենք, որ երեկ «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն արժանացավ 2015-16թթ․ մրցաշրջանի Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստի կոչմանը․ մրցանակին հավակնում էին նաև Գրիզմանն ու Գարեթ Բեյլը։

-Նման մրցանակներ ստացող ֆուտբոլիստները միշտ էլ արժանիքներ ունենում եմ։ Ռոնալդուն այս մրցանակը ստացավ Չեմպիոնների լիգայում և Եվրոպայի առաջնությունում տոնած հաղթանակների շնորհիվ։ Շնորհավորում եմ նրան, սակայն ինձ համար լավագույնը միանշանակ Գրիզմանն է,-Սիմեոնեի խոսքը մեջբերված է «AS»-ից։

Հետևեք մեզ նաև Telegram-ում