Մ-17. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Բելառուսի հետ

Օգոստոսի 26-ին Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականն ընկերական հանդիպում անցկացրեց Բելառուսի Մ-17 հավաքականի հետ: Խաղն ավարտվեց ոչ-ոքի` 2:2 հաշվով: Մեր թիմի կազմում գոլերի հեղինակներ դարձան Ժիրայր Շաղոյանը և էրիկ Ավետիսյանը:

Հայաստանի և Բելառուսի Մ-17 հավաքականները ևս մեկ ընկերական հանդիպումն կանցկացնեն օգոստոսի 28-ին՝ ժամը 14:00-ին (Երևանի ժամանակով):

Հետևեք մեզ նաև Telegram-ում