Լողափնյա վոլեյբոլի Հայաստանի հավաքականները մեկնարկել են Եվրոպայի առաջնությունում

Հունաստանի Սալոնիկ քաղաքում մեկնարկել է լողափնյա վոլեյբոլի Եվրոպայի Մ22 տարեկանների առաջնությունը:

Մրցաշարին առաջին անգամ մասնակցում են Հայաստանի լողափնյա վոլեյբոլի տղաների և աղջիկների թիմերը: Մեր հավաքականը ներկայացնում են Աշոտ Բալաբեկյան-Ռազմիկ Հակոբյան և Անի Հովսեփյան-Վերոնիկա Կոշկարյան զույգերը:

Աղջիկների առաջնությունում մեր թիմն ընդգրկված է F ենթախմբում` Ռուսաստանի, Իտալիայի և Սերբիայի թիմերի հետ, իսկ տղաները Լատվիայի, Բելառուսի և Հունաստանի հավաքականների հետ A ենթախմբում են։

Աշոտ Բալաբեկյան-Ռազմիկ Հակոբյան զույգն արդեն անցկացրել է երկու հանդիպում՝ պարտվելով Հունաստանի և Բելառուսի հավաքականներին (0:2, 0:2), իսկ Անի Հովսեփյան-Վերոնիկա Կոշկարյան զույգը մեկնարկային խաղում 0։2 հաշվով զիջել է Ռուսաստանի թիմին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում