«Բավարիան» ջախջախեց «Վերդերին», Լևանդովսկին՝ հեթ-տրիկի հեղինակ (տեսանյութ)

Բունդեսլիգայի 2016-17թթ․ խաղաշրջանի մեկնարկային խաղում գործող չեմպիոն «Բավարիան» ջախջախիչ հաղթանակ տոնեց «Վերդերի» նկատմամբ։

Մյունխենյան թիմի ֆուտբոլիստները 6 անպատասխան գոլ խփեցին․ Ռոբերտ Լևանդովսկին դարձավ հեթ-տրիկի հեղինակ, մեկական անգամ էլ աչքի ընկան Խավի Ալոնսոն, Ֆիլիպ Լամը և Ֆրանկ Ռիբերին։

Բունդեսլիգա, առաջին տուր

«Բավարիա» – «Վերդեր»՝ 6։0
Գոլերը՝ Ալոնսո 9՛, Լևանդովսկի 13՛, 46՛, 77՛ / 11-մետրանոց, Լամ 66՛, Ռիբերի 73՛

Հետևեք մեզ նաև Telegram-ում