Ըմբշամարտի երիտասարդական ԱԱ-ին Հայաստանը 12 մասնակից կունենա

Հայաստանի ազատ և հունահռոմեական ոճի ըմբշամարտի երիտասարդական հավաքականներն ավարտում են նախապատրաստությունը օգոստոսի 30-ից սեպտեմբերը 4-ը Ֆրանսիայի Մակոն քաղաքում կայանալիք աշխարհի երիտասարդական առաջնությանը: Ըմբիշները վերջին հավաքներն են անցկացնում Երևանում և Աբովյանում։

Ինչպես հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի պաշտոնական կայքը, մրցաշարին Հայաստանը կներկայացնի 12 մարզիկ՝ յուրաքանչյուր ոճում 6-ական։

Ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի կազմում մրցավայր կմեկնեն հետևյալ ըմբիշները՝ Արման Անտոնյան (50 կգ), Մխիթար Գրիգորյան (55 կգ), Հարություն Բարսեղյան (60 կգ), Հակոբ Ավետիսյան (66 կգ), Տիգրան Մնացականյան (74 կգ), Սարգիս Հովսեփյան (84 կգ),- հայտնում է ըմբշամարտի Հայաստանի ֆեդերացիայի կայքը:

Հունահռոմեական ոճ Հայաստանի ներկայացուցիչներն են Սերգեյ Սիմոնյանը (50 կգ), Էդգար Թամազյանը (55 կգ), Գևորգ Խումարյանը (60 կգ), Մալխաս Ամոյանը (66 կգ), Արման Բաղդասարյանը (74 կգ), Էդգար Խաչատրյանը (120 կգ):

Հետևեք մեզ նաև Telegram-ում