Ուոլ․ Չեմ բարկացել Հարդենի վրա

«Վաշինգտոնի» բասկետբոլիստ Ջոն Ուոլը հերքել է մամուլում շրջանառվող այն լուրերը, որոնց համաձայն՝ բարկացել է, որ Ջեյմս Հարդենը 118 մլն դոլար արժողությամբ պայմանագիր է կնքել «Հյուսթոն Ռոկետսի» հետ։

-Ինձ համար այս թեման կարևոր չէ։ Պարզապես ուրախ եմ Հարդենի համար, նա իմ ընկերն է։ Չեմ բարկացել նրա վրա․․․ Եվ խնդրում եմ՝ դադարեք ասել, թե ես ցանկանում եմ ավելի շատ գումար վաստակել։ Դա այդպես չէ,-Ուոլի խոսքը մեջբերել է «Washington Post»-ը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում