Վարգաս․ Վստահ եմ՝ կարող եմ նոկաուտի ենթարկել Պակյաոյին

WBO վարկածով երկրորդ միջին քաշային կարգում աշխարհի չեմպիոն Ջեսսի Վարգասը խոսել է Մեննի Պակյաոյի հետ նոյեմբերի 5-ին նախատեսված մենամարտից ունեցած ակնկալիքներից։

-Ես վստահ եմ, որ կարող եմ նոկաուտի ենթարկել Պակյաոյին և կփոձեմ հենց այդպես հասնել հաղթանակի։ Իմ վերջին մենամարտում հաղթել եմ նոկաուտով․ Մեննի հետ մենամարտում ցանկանում եմ մի քանի ռաունդ անցկացնել, ապա նրան նոկաուտի ենթարկել։ Հաշվի առնելով իմ և թիմիս հսկայական աշխատանքները՝ դա հնարավոր է։ Ես կլինեմ ավելի խելացի, ավելի արագ և ավելի ուժեղ, քան իմ մրցակիցը,-Վարգասի խոսքը մեջբերված է «Boxingscene»-ից։

Հետևեք մեզ նաև Telegram-ում