Մամիկոն Ղարիբյանը և Մանուէլ Պետրոսյանը՝ Եվրոպայի չեմպիոններ

Պրահայում ավարտվեց շախմատի Եվրոպայի պատանեկան առաջնությունը․ Հայաստանի ներկայացուցիչները երկու ոսկե մեդալ նվաճեցին։

Մինչև 12 տարեկան տղաների մրցաշարում չեմպիոն հռչակվեց Մամիկոն Ղարիբյանը, ով 9-ը հնարավորից վաստակեց 8 միավոր: Մինչև 18 տարեկան տղաների առաջնությունում չեմպիոնի տիտղոսը նվաճեց Մանուէլ Պետրոսյանը, ով 9-ը հնարավորից վաստակեց 7,5 միավոր:

Մինչև 8 տարեկանների մրցաշարում հանդես եկող Ռուդոլֆ Փաշիկյանը 7 միավորով կիսեց 2-7-րդ հորիզոնականները, սակայն ցածր լրացուցիչ ցուցանիշների պատճառով գրավեց 7-րդ հորիզոնականը: Մինչև 16 տարեկանների մրցաշարում հանդես եկող Արամ Հակոբյանը վաստակած 7 միավորով կիսեց 3-5-րդ հորիզոնականները, իսկ լրացուցիչ ցուցանիշների հաշվարկից հետո գրավեց 5-րդ հորիզոնականը: Մինչև 18 տարեկանների մրցաշարում հանդես եկող 16-ամյա Հայկ Մարտիրոսյանը վաստակեց 7 միավոր և կիսեց 2-5-րդ հորիզոնականները․ լրացուցիչ ցուցանիշների հաշվարկից հետո Հայկը հայտնվեց 5-րդ հորիզոնականում:

Լավագույն տասնյակում տեղ զբաղեցրին նաև մինչև 10 տարեկանների մրցաշարում հանդես եկող Արսեն Դավթյանը և մինչև 14 տարեկանների մրցաշարում հանդես եկող Շանթ Սարգսյանը:

Հայաստանի բոլոր ներկայացուցիչների արդյունքներին կարող եք ծանոթանալ այստեղ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում