Մոուրինյու․ Մեծ տղան կհանգստանա 4 օր

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն տեղեկացրել է, որ հարձակվող Զլատան Իբրահիմովիչին համեմատաբար երկար հանգստանալու հնարավորություն է տալու։

-Երբ դու 34 տարեկան ես, չես կարող առանց հանգստանալու խաղալ և մեկ մրցաշրջանում 70 հանդիպման մասնակցել։ Մյուս տղաները, ովքեր հավաքականներ չեն հրավիրվել կհանգստանան երկու օր, իսկ Զլատանը՝ այնքան, որքան անհրաժեշտ է։ Նա մասնակցում է բոլոր խաղերին․ մենք 4 պաշտոնական հանդիպում ենք ունեցել, և նա խաղադաշտում է եղել 360 և րոպե։ Մեծ տղան կհանգստանա 4 օր,-Մոուրինյուի խոսքը մեջբերված է «The Telegraph»-ից։

Հետևեք մեզ նաև Telegram-ում