Օհայոյի ագարակատերների յուրօրինակ նվերը «Կլիվլենդին» (լուսանկար)

Օհայո նահանգի ագարակատերները «Կլիվլենդ Կավալերսի»՝ Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր առաջնությունում տոնած չեմպիոնության կապակցությամբ եգիպտացորենի արտերում յուրօրինակ պատկերներ են ստացել։ 

«Cleveland Plain Dealer»-ը հաղորդում է, որ Մեյպսլանդ Ֆարմս ագարակում երեք սեփականտիրոջ ջանքերով արտերում ստացել են «Կլիվլենդի» կարգախոսը դարձած «Believeland» բառը, «Տեղացի հերոս» արտահայտությամբ Լեբրոն Ջեյմսի պրոֆիլը և Լարի Օ՛Բրայանի չեմպիոնական գավաթը, որոնք տեսանելի է վերևից։ 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում