«Ավիչեննա»․ Հովհաննես Գաբուզյանը երկրորդ տեղում է

Իրանի «Ավիչեննա» բաց մրցաշարում կայացել են ևս երկու տուրի պարտիաներ։

8-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակը գլխավորում է գրոսմայստեր Ալեքսեյ Շիրովը, ով վաստակել է 6․5 միավորով։ Հայաստանի ներկայացուցիչներից Հովհաննես Գաբուզյանը 6 միավորով երկրորդն է:

Հովիկ Հայրապետյանն ունի 5․5 միավոր և զբաղեցնում է հինգերորդ հորիզոնականը, իսկ Գևորգ Հարությունյանը նույնքան միավորով եզրափակում է լավագույն տասնյակը։ Դավիթ Պետրոսյանն ու Արմինե Բաբայանը վաստակել են 4․5 միավոր, Հայկ Երիցյանը՝ 4, Հովհաննես Հակոբյանը՝ 3․5, Մարիա Գևորգյանը՝ 3։

Հավելենք, որ վաղը տեղի կունենան վերջին՝ 9-րդ տուրի հանդիպումները։

Հետևեք մեզ նաև Telegram-ում