Խորվաթիայի հավաքականը նոր ավագ ունի

«Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչն այսուհետ կատարելու է Խորվաթիայի հավաքականի ավագի պարտականությունները։ Այս մասին հաղորդում է Խորվաթիայի ֆուտբոլային միության մամուլի ծառայությունը։ 

«Շնորհակալ եմ, որ վստահում եք ինձ։ Կփորձեմ արդարացնել բոլոր սպասելիքները»,-ասել է Մոդրիչը։

Հավաքականի փոխավագները լինելու են «Բարսելոնայի» կիսապաշտպան Իվան Ռակիտիչը և «Լոկոմոտիվի» պաշտպան Վեդրան Չորլուկան։

Հիշեցնենք, որ Խորվաթիայի հավաքականի նախկին ավագ Դարիո Սռնան Եվրոպայի առաջնության ավարտից հետո հայտարարեց միջազգային կարիերան ավարտելու մասին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում