Նադալ․ Ուրախ եմ, որ Ֆեդերերի հետ նույն ժամանակաշրջանում եմ խաղում

Իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը հիացմունքով է խոսել շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերի մասին՝ նշելով, որ վերջինս մեծ ներդրում ունի մարզաձևի զարգացման գործում։

-Ես երբեք ոչ ոքի մոտ չեմ տեսել հարվածների այնպիսի զինանոց, ինչպիսին ունի Ռոջերը։ Նա հիանալի մատուցումներ է կատարում, հարվածում է հետևից, կտրող հարվածներ է կատարում, արագ տեղաշարժվում է կորտում․․․ Եվ ամեն ինչ անում է գեղեցկությամբ։

Կարծում եմ՝ այն ամենը, ինչ Ռոջերն արել է կարիերայի ընթացքում և դեռ կանի առաջիկա տարիներին, շատ կարևոր է թենիսի զարգացման համար։ Նա մեր մարզաձևը նոր մակարդակի է հասցրել բոլոր տեսանկյուններից։ Շատ ուրախ եմ, որ Ռոջերի հետ նույն ժամանակաշրջանում եմ խաղում,-Նադալի խոսքը մեջբերված է «Tennis World»-ից։

Հետևեք մեզ նաև Telegram-ում