MLS. Յուրա Մովսիսյանը՝ տուրի խորհրդանշական հավաքականում

MLS-ի կանոնավոր առաջնության պաշտոնական կայքը ներկայացրել է նախորդ շաբաթվա հանդիպումների արդյունքում կազմած խորհրդանշական հավաքականը։ 

«Ռեալ Սոլթ Լեյքի» հարձակվող Յուրա Մովսիսյանը, ով 27-րդ տուրի՝ «Կոլորադոյի» դեմ խաղում (2:1) դարձավ հաղթական դուբլի հեղինակ լավագույնների թվում է։

MLS, տուրի խորհրդանշական հավաքականը

Դարպասապահ՝ Թիմ Հովարդ («Կոլորադո»)։

Պաշտպաններ՝ Կամարա («Մոնրեալ»), Նես («Կոլումբոս»), Ռոզնբերի («Ֆիլադելֆիա»)։

Կիսապաշտպաններ՝ Կակա («Օրլանդո»), Բեկերման («Ռեալ Սոլթ Լեյք»), Վալերի («Պորտլենդ»), Ֆելիպե («Ռեդ Բուլ»), Բարրիոս («Դալլաս»)։

Հարձակվողներ՝ Պատրիկ Մալինս («Դի Սի Յունայթեդ»), Յուրա Մովսիսյան («Ռեալ Սոլթ Լեյք»):

Հետևեք մեզ նաև Telegram-ում