Ջո Հարտը ժամանել է Իտալիա (լուսանկար)

«Մանչեսթեր Սիթիի» դարպասապահ Ջո Հարտը ժամանել է Իտալիա «Տորինո» տեղափոխությունն ավարտին հասցնելու համար, հաղորդում է լրագրող Ջանլուկա Սարտորին։

Նախօրեին դարպասապահի գործակալը հաղորդել էր, որ «Տորինոն» պատրաստվում է վարձակալել իր հաճախորդին, և գործարքը գրեթե ձևակերպված է։

Ավելի վաղ «Մանչեսթեր Սիթին» «Բարսելոնայից» ձեռք էր բերել Կլաուդիո Բրավոյին, որը, հավանաբար, կդառնա անգլիական ակումբի հիմնական դարպասապահը։ «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան հայտարարել էր, որ պատրաստ է Հարտն թույլ տալ տեղափոխվել այլ ակումբ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում