«Ավիչեննա». հայ շախմատիստների արդյունքները

Իրանում ավարտվեց «Ավիչեննա» մրցաշարը։ 7 միավորով միանձնյա հաղթող դարձավ Ալեքսեյ Շիրովը։

Հայաստանի ներկայացուցիչներից Հովհաննես Գաբուզյանը և Հովիկ Հայրապետյանը վաստակեցին 6․5-ական միավոր և կիսեցին 2-7-րդ հորիզոնականները: Լրացուցիչ ցուցանիշների հաշվարկից հետո Հովհաննես Գաբուզյանը զբաղեցրեց երկրորդ տեղը, իսկ Հովիկ Հայրապետյանը՝ երրորդ։ Մրցաշարային աղյուսակը ներկայացված է այստեղ։

Հավելենք՝ «Ավիչեննա» մրցաշարի շրջանակներում կայացավ նաև բլից շախմատի մրցաշար, որտեղ Գևորգ Հարությունյանը 9 միավորով զբաղեցրեց երրորդ հորիզոնականը, իսկ կանանց խմբում Մարիա Գևորգյանը 8․5 միավորով դարձավ առաջինը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում