Ավարտվեց «Աբու-Դաբի» միջազգային մրցաշարը

Արաբական Միացյալ Էմիրություններում ավարտվեց «Աբու-Դաբի» միջազգային շախմատային փառատոնը, որին մասնակցում էին նաև հայ շախմատիստները։

Մրցաշարի միանձնյա հաղթող դարձավ Ռուսաստանը ներկայացնող գրոսմայստեր Դմիտրի Անդրեյկինը, ով 9-ը հնարավորից վաստակեց 7․5 միավոր: 

Զավեն Անդրիասյանը վաստակեց 6 միավոր և կիսեց 10-22-րդ հորիզոնականները: Բրազիլիան ներկայացնող մեր հայրենակից Գրիգոր-Սևակ Մխիթարյանը վաստակեց 5․5 միավոր, իսկ Հրանտ Մելքումյանը և Սամվել Տեր-Սահակյանը վաստակեցին 5-ական միավոր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում