Ասենսիո․ Երբեք չեմ հագնի «Բարսելոնայի» մարզահագուստը

«Ռեալի» կիսապաշտպան Մարկո Ասենսիոն հայտարարել է, որ միշտ մադրիդյան ակումբը գերադասել է «Բարսելոնայից»։

«Ես երբեք չեմ հագնի «Բարսելոնայի» մարզաշապիկը։ Ինչե՜ր եք խոսում․․․»,-Ասենսիոյի խոսքը մեջբերել է «Cadena Ser»-ը։

Ասենսիոն նաև պատմել «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսի հետ առաջին հանդիպման մաիսն․ «Ես 8 տարեկան էր և ընտանիքիս հետ Մալյորկայում էի։ Ֆլորենտինո Պերեսի զբոսանավն այնտեղ էր։ Տեսա նրան և ցանկացա լուսանկարվել։ Մայրս մոտեցավ Պերեսին և ասաց, որ մի օր ես կխաղամ «Ռեալում»։ Հիմա ես «Ռեալում» եմ, իսկ Ֆլորենտինո Պերեսն ասում է, որ հիշում է այդ դեպքը»։

Հիշեցնենք, որ «Ռեալը» 2014 թվականին է «Մալյորկայից» գնել ֆուտբոլիստի տրանսֆերը, 2015-16թթ․ մրցաշրջանում Ասենսիոն վարձավճարով հանդես եկավ «Էսպանյոլում», իսկ նոր մրցաշրջանից առաջ միացավ մադրիդյան ակումբին։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում