«Չելսիի» հարձակվողը տեղափոխվեց «Քրիսթալ Փելաս» (լուսանկար)

«Չելսիի» հարձակվող Լոիկ Ռեմին 2016-17թթ․ մրցաշրջանում վարձավճարով հանդես է գալու «Քրիսթալ Փելասում»։ Վարձակալության արժեքի վերաբերյալ տեղեկատվություն չի հրապարակվում։

«Ինձ համար սա լավ տարբերակ է։ Հիանալի հնարավորություն։ Լավ է, որ ես ճանաչում եմ «Քրիսթալ Փելասի» մարզչին՝ Պարդյուին։ Նա բարձրակարգ մասնագետ է։ Ուրախ եմ այստեղ տեղափոխվելու համար»,-Ռեմիի խոսքը մեջբերել է «Քրիսթալ Փելասի» մամուլի ծառայությունը։

Հավելենք, որ Լոիկ Ռեմիի՝ «Չելսիի» ղեկավարության հետ պայմանագիրը նախատեսված է մինչև 2017-18թթ․ մրցաշրջանի ավարտը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում