Ջոկովիչ․ Բժիշկ հրավիրելն անհրաժեշտություն էր

Սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչն ԱՄՆ-ի Բաց առաջնության առաջին շրջանում 6:3, 5:7, 6:2, 6:1 հաշվով Յեժի Յանովիչին հաղթելուց հետո խոսել է մրազավիճակի և հաջորդ մրցակցի՝ Իրժի Վեսելիի մասին։ Վերջինս ապրիլին՝ Մոնտե-Կարլոյի մրցաշարում, 6։4, 2։6, 6։4 հաշվով հաղթել է Ջոկովիչին։

-Հույս ունեմ՝ մրցաշարի ընթացքում կկարողանամ հասնել լավագույն մարզավիճակիս։ Կորտ բժիշկ հրավիրելն անհրաժեշտություն էր։ Դա արվեց ապահովության համար։ Այժմ ինձ լավ եմ զգում։ Յեժիի դեմ խաղալը հեշտ չէ, նա շատ ակտիվ և անկախատեսելի թենիսիստ է։ Նրա խաղում չկա կայունություն․ նա կարող է հաղթել երկրորդ սեթում, ապա իրար հետևից կրկնակի սխալներ թույլ տալ։ Արդյունքում մրցակցի համար ավելի բարդ է կենտրոնանալ։

Վեսելիի հետ նախորդ խաղն այլ պայմաններում էր, բայց նա արժանի է հարգանքի։ Նա ձգտում է առաջընթաց գրանցել։ Մի քանի տարի առաջ Իրժին հայտարարեց իր մասին, ապա կարողացավ կայունության հասնել։ Նա ուժեղ մատուցումներ է կատարում և հիանալի է հետադարձ հարվածների ժամանակ,-Ջոկովիչի խոսքը մեջբերված է մրցաշարի պաշտոնական կայքից։

Հետևեք մեզ նաև Telegram-ում