Սաուլը նախատել է Գրիզմանին

«Ատլետիկոյի» կիսապաշտպան Սաուլ Նյիգեսին դուր չի եկել թիմակից Անտուան Գրիզմանի վերջին հայտարարությունը։ 

«Գրիզմանը պետք է մտածի, թե ինչ է խոսում։ Նա չպետք է մոռանա, թե որ թիմում է խաղում և որտեղ է գտնվում»,-Սաուլի խոսքը փոխանցում է «AS»-ը։

Հիշեցնենք՝ Իսպանիայի առաջնության առաջին տուրում «Ատլետիկոն» ոչ-ոքի (1:1) խաղաց նորեկ «Ալավեսի» հետ, իսկ երկրորդ տուրում միավորներ կորցրեց մեկ այլ նորեկի՝ «Լեգանեսի» հետ խաղում (0:0)։ Դրանից հետո Անտուան Գրիզմանը հայտարարեց․ «Եթե «Ատլետիկոն» շարունակի այսպես խաղալ, ստիպված կլինի պայքարել առաջնությունում տեղը պահպանելու համար»։

Իսպանական մամուլում շրջանառվող լուրերի համաձայն՝ մադրիդյան ակումբի ղեկավարությանը ևս դուր չի եկել Գրիզմանի հայտարարությունը, և վերջինս այդ կապակցությամբ զգուշացվել է։

Հետևեք մեզ նաև Telegram-ում