Չավին Ուիլշիրին խորհուրդ է տալիս վարձավճարով տեղափոխվել այլ ակումբ

«Ալ Սադդի» կիսապաշտպան Չավին անդրադարձել է մամուլում շրջանառվող այն լուրերին, որոնց համաձայն՝ «Արսենալի» ղեկավարությունը մտադիր է կիսապաշտպան Ջեք Ուիլշիրին վարձավճարով այլ ակումբի հանձնել։

-Կարծում եմ՝ Ջեքի համար վարձակալությունը ճիշտ տարբերակ է։ Նա պետք է խաղա, ապացուցի, որ կարող է օգտակար լինել։ Եթե նա կարողանա դա անել, հետո «Արսենալում» մեծ կարիերա կկերտի։ Շատ կարևոր է, որ Ուիլշիերը վարձավճարով խաղա այնպիսի թիմում, որը խաղաոճով նման է «Արսենալին»։ Նա դեռ երիտասարդ է և եթե խուսափի վնասվածքներից, ապա Եվրոպայի լավագույն կիսապաշտպանների շարքերը համալրելու համար արգելքներ չի ունենա,-Չավիի խոսքը մեջբերված է «Goal.com»-ից։

Հետևեք մեզ նաև Telegram-ում